Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով երեկ առավոտյան մեկնել է Թեհրան: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլ պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ նմանատիպ մի պատվիրակություն էլ` կրկին վարչապետի գլխավորությամբ, երեկ վերադարձել էր Եկատերինբուրգից: