Բռնել են-2

26/10/2010

Հոկտեմբերի 20-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից կասեցվել է ամուսիններ` Կարապետ Կարախանյանի եւ Սուսաննա Մակարյանի կողմից ժամկետանց գարեջրերի եւ բնական հյութերի իրացման փորձ: Վերջիններս իրենց ավտոմեքենայով, Երեւանում գործող «Լունա» գիշերային ակումբ հետագա իրացման նպատակով տեղափոխել են մեկ տարով ժամկետանց մոտ 700 հատ «Սլավուտիչ» տեսակի գարեջուր եւ 15 հատ «Սանդորա» բնական հյութ: Նախնական համաձայնություն ունենալով «Լունա» ակումբի սեփականատեր Լիդա Օհանյանի հետ, այն բեռնաթափվել է նշված ակումբի պահեստում: Պարզվել է, որ հիշյալ ապրանքատեսակները ՀՀ են ներմուծվել «Ադամիում» ՍՊԸ-ի կողմից եւ ժամկետն անցած լինելու պատճառով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չեն ոչնչացվել, այլ բեռնաթափվել են աղբանոցի հարեւանությամբ բնակվող Կ. Կարախանյանի տանը: Առգրավված ապրանքների նմուշներն ուղարկվել են համալիր փորձաքննության: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն: