Կիրակի օրը Սլովենիայի Պիրան քաղաքի քաղաքապետ է ընտրվել ծագումով գանացի, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ 54-ամյա Պետեր Բոսմանը: Բոսմանը Արեւելյան Եվրոպայում ընտրված առաջին սեւամորթ քաղաքապետն է: Նա Սլովենիա է եկել 33 տարի առաջ, այնտեղ բժշկական համալսարանում սովորելու համար: Սլովենուհու հետ ամուսնանալուց հետո որոշել է մշտական բնակություն հաստատել Սլովենիայում, որին, ինչպես ինքն է ասում, «սիրահարված է, եւ որը դարձել է հարազատ»: