Նախօրեին Մոսկվայի կենտրոնում` Պուշկինսկայա հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, այդ թվում` ընդդիմադիր գործիչներ եւ իրավապաշտպաններ։ Ցուցարարները պահանջել են նաեւ լուծարել Դաշնային ժողովի երկու պալատները, խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, արմատապես վերափոխել Ոստիկանության եւ հատուկ ծառայությունների անձնակազմը: Ոստիկանությունը երեք ցուցարարի բերման է ենթարկել: