Մի քանի պայթյուն

26/10/2010

Աֆղանստանի արեւմուտքում` Գերատ նահանգում գրոհայինները հարձակվել են ՄԱԿ-ի առաքելության շենքի վրա: Հաղորդվում է, որ համալիրի դարպասների մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչից հետո գրոհայինների խումբը շենք է ներխուժել։

ՄԱԿ-ի ներկայացուցչությունը դեպքից հետո շրջափակվել է միջազգային ուժերի ու աֆղանական բանակի կողմից: Ականատեսների պատմելով` տեղի է ունեցել եւս մի քանի պայթյուն։