Աշխարհահռչակ երգչուհի 42-ամյա Սելին Դիոնը երկվորյակ որդիներ է ունեցել: Փոքրիկների անունները չեն հրապարակվում: Սակայն հայտնի է, որ նրանցից մեկը կշռում է 2,55կգ, իսկ մյուսը` 2,38կգ: Սելինը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով, ինչը հաջող էր ստացվել վեցերորդ փորձից հետո միայն: Նա եւ իր 68-ամյա ամուսին Ռենե Անժելին արդեն դաստիարակում են իրենց 10-ամյա որդուն` Ռենե Շառլին, ով նույնպես արհեստական բեղմնավորման արդյունք է: