Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կիրակնօրյա պատարագում կոչ է արել արագ կարգավորել Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, նա նաեւ հորդորել է մահմեդական երկրներին` երաշխավորել կրոնական լիարժեք ազատություններ։ «Անկայուն տարածաշրջանում շուտափույթ խաղաղություն է անհրաժեշտ, եւ անհրաժեշտ են պայմաններ արժանապատիվ կյանքի համար»,- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում կայացած կիրակնօրյա արարողության ժամանակ` նշելով, որ «Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չափազանց երկար է շարունակվում` պատերազմներով, բռնություններով ու ահաբեկչություններով»: Նա ասել է, որ դավանանքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է եւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր պետք է հարգի այն, միաժամանակ նշելով, որ մի շարք մահմեդական երկրներ խիստ սահմանափակում են քրիստոնեությունը: