Վախճանվել է որդին

26/10/2010

Հոկտեմբերի 24-ին վախճանվել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի 36-ամյա որդին` Մուրադ Գուլուզադեն: APA լրատվական գործակալությանը հաջողվել է կապվել քաղաքագետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ որդին երկար ժամանակ տառապել է «օնկոլոգիական բնույթի հիվանդությամբ»: Ադրբեջանի պետական եւ իշխանամետ լրատվամիջոցները որեւէ կերպ չեն անդրադարձել Գուլուզադեների ընտանեկան դժբախտությանը: Հիշեցնենք, որ Վաֆա Գուլուզադեն արտաքին քաղաքական հարցերով պետխորհրդական է աշխատել Մութալիբովի, Էլչիբեյի եւ Հեյդար Ալիեւի օրոք: Պաշտոնից հեռացել է 1999 թ.` ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին: