«Իլհամ Ալիեւը շարունակելու է ղեկավարել առնվազն մինչեւ 2014թ., ինչի համար կա երկու երաշխիք. նախ` Ալիեւի վարչակազմը լիովին վերահսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդդիմությունն է թույլ»,- նման կարծիք են հայտնել բրիտանական «Economist» հանդեսի վերլուծական բաժնի փորձագետները` Ադրբեջանում ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին հրապարակված զեկույցում: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, 2005-2009թթ. տնտեսական բուռն զարգացման համեմատությամբ այսօր առկա տնտեսական դանդաղումը եւ սոցիալական անհավասարությունը սպառնում են կայունությանը: Հանդեսի համոզմամբ, սակայն, չնայած այդ վտանգին` Ալիեւը եւ նրա աջակիցների թիմը կշարունակեն հսկել իրավիճակը, եւ դրա համար հարկ եղած դեպքում կդիմեն ուժի: