ԱԺ նախագա՞հն է որոշում

23/10/2010

«Ես կարծում եմ, որ դեկտեմբերին կքննարկվի, որովհետեւ ամփոփում ենք կատարված աշխատանքը: Հին զեկույցում հավանաբար կառաջարկենք որոշակի փոփոխություններ եւ միանգամից քննարկման կներկայացնենք նոր զեկույցը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով իր գլխավորած` Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման գործընթացի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի միջանկյալ զեկույցին: Դեռեւս գարնանային նստաշրջանից այդ զեկույցը գտնվում է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: «Ինչո՞ւ մինչեւ հիմա այն չի քննարկվել» հարցին նա այսպես է պատասխանել. «Լսելով տարբեր կողմերին` ԱԺ նախագահն է ձեւավորում օրակարգի հերթականությունը»: