«Ներկա պահին պատերազմի վերսկսման համար կանաչ ճանապարհ է բաց: Դա զգում են բոլորը, բայց ոչ ոք, իհարկե, չի հրահրի այն»,- «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային Անվտանգության եւ պաշտպանության» հանձնաժողովի նիստում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Իգոր Մուրադյանը` խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում պատերազմի վերսկսման հավանականության մասին: Ըստ նրա, որպեսզի պատերազմ չսկսվի, հայկական կողմը պետք է ունենա զսպման ներուժ: «Սակայն եթե սկսվի էլ, մենք պետք է այնպիսի վնաս հասցնենք հակառակորդին, որ այն անիմաստ դառնա նրա համար»,- ասել է քաղաքագետը` ավելացնելով, որ նրանք վախենում են պատերազմելուց: