Դատի են տալու

23/10/2010

Չիլիում ավելի քան երկու ամիս փլուզված հանքահորում մնացած եւ հոկտեմբերի 13-ին դուրս բերված 33 հանքափորներից 31-ը որոշել են դատի տալ հանքի սեփականատեր ընկերությանը: Ըստ հանքափորների փաստաբանի` նրանք մտադիր են պարզել, թե կոնկրետ ովքեր եւ ինչ չափով են պատասխանատու 700 մետր խորությամբ հանքում իրենց 70-օրյա դաժան փորձության համար: