Նյույորքյան թանգարանը, որտեղ նախկինում կանգնած էին Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ աշտարակները, անսպասելի նվեր է ստացել: Անհայտ անձը նվիրատվությունների արկղն է գցել 10.000 դոլար: Երեկոյան արկղի մեջ փող չի եղել, իսկ առավոտյան դրանում հայտնաբերվել է 99 հատ 100 դոլարանոց եւ 5 հատ 20 դոլարանոց: Թանգարանի տնօրենն ասել է, որ կցանկանար իմանալ այդ «պարկեշտ» մարդու անունը եւ անձամբ նրան շնորհակալություն հայտնել: