Երեկ խմբագրության էլփոստով նամակ եւ լուսանկարներ էինք ստացել ուսանողուհի Կարինե Նորիկյանից: Գրության մեջ ասվում էր. «Ես «Օրանժ» ընկերության «Ինտերնետ հիմա» փաթեթ էի ձեռք բերել: Չեմ կարողանում հետ վերադարձնել իմ մոդեմը, որից դժգոհ եմ: Պետք է վերադարձնեմ 15 օրվա մեջ, ու եթե այսօր էլ չվերադարձնեմ, ապա վաղը ստիպված կլինեմ վճարել մոդեմի գումարը: «Օրանժի» խանութը փակ է, կողպած, ու ես չեմ կարողանում վերադարձնել ապրանքը: Խնդրում եմ օգնեք: Ինձ պետք է ապացույց, որ իմ` «Օրանժի» խանութ գալու օրն այն փակ է եղել: Ձեզ եմ ներկայացնում խանութի կնքված դռների նկարը Հանրապետության փ. 71-24 հասցեում: Ինձ քիչ է հետաքրքրում, որ Հարկային տեսչությունն է փակել այդ խանութը: Ես ուզում եմ իմ մոդեմը հանձնել: Շնորհակալություն»: Ահա եւ փաստը: