Արեւելյան Երուսաղեմի արաբ բնակիչը փորձել է ճեղքել Իսրայելում գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի շարասյունը: Այդ բախումից հնարավոր է եղել խուսափել Անվտանգության ծառայության աշխատակիցների շնորհիվ: Նրանք արագ կողմնորոշվել եւ կանգնեցրել են «վտանգավոր» մեքենայի ղեկին գտնվող վարորդին: Նրան ձերբակալելուց հետո է միայն շարասյունը շարունակել ճանապարհը: Հիշեցնենք, որ Ավագանու իրավապաշտպան խմբի ներկայացուցիչները, որոնց թվում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահը (1977-1981թթ.), տարածաշրջանային այցի շրջանակում լինելու են Դամասկոսում, Եգիպտոսում, Գազայի հովտում, Հորդանանում, Հորդանան գետի Արեւմտյան ափում: Ավագանու անդամները ձգտում են աջակցել համաշխարհային խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի հակամարտության լուծմանը: Ըստ նրանց, Գազայի շրջափակումը համարվում է «Երկրագնդի վրա մարդու իրավունքների ամենալուրջ խախտումը»: