Վտանգավոր է

23/10/2010

Facebook սոցիալական ցանցում չկան մեխանիզմներ, որոնք կարող են երեխաներին պաշտպանել պեդոֆիլների ոտնձգություններից: Բացի այդ, ինտերնետ ռեսուրսի ֆիլտրերն ի վիճակի չեն կանխարգելել երեխաների էրոտիկ բովանդակությամբ լուսանկարների հրապարակումը: «Fox News» հեռուստաալիքի հաղորդմամբ` պաշտպանիչ մեխանիզմները պետք է արգելափակեն երեխաների նկատմամբ բռնություն պարունակող ինֆորմացիայի որոնումը համացանցում: Սակայն այդ մեխանիզմն ընդհանրապես չի աշխատում: Պարզվել է նաեւ, որ Facebook-ում կարելի է գտնել մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր: