Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, տեղի է ունեցել զրույց համաեվրոպական խնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի եւ հեռանկարի, ինչպես նաեւ՝ այդ գործընթացներում դեմոկրատական հանրության համերաշխության ապահովման անհրաժեշտության շուրջ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: