Էվոլյուցիա՞, թե՞

21/10/2010

«Ժամանակին բոլորը խոսում էին միայն տարածքային ամբողջականության մասին, հետո խոսեցին երեք սկզբունքների մասին, բայց մեկ-մեկ թռցնելով, թե ամենակարեւորը տարածքային ամբողջականությունն է: Իսկ հիմա բացահայտ ասում են, թե որեւէ մեկ սկզբունք չի կարող գերակայություն լինել մյուսի հանդեպ: Սա է էվոլյուցիան»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցին: Հարցին, թե այս տարիների ընթացքում բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ու Ադրբեջանը ո՞ր կամ քանի՞ սկզբունքների շուրջ են համաձայնություն ձեռք բերել, կամ կա՞ որեւէ սկզբունք, որի շուրջ համաձայնության եկել են, Է.Նալբանդյանն այսպես է պատասխանել. «Եթե դրա հրապարակման կարիքը լիներ, վստահ եղեք, որ Ձեր հարցին չէինք սպասի, մենք կհրապարակեինք, թե որի շուրջ համաձայնություն ունենք, որի` ոչ»: