Հերքել է

21/10/2010

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը` ասելով. «Մարզպետի պաշտոնը ժառանգություն չի: Ցանկացած պահի կառավարության որոշմամբ կարող են ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Բայց ես շարունակում եմ եւ շարունակելու եմ երկար պաշտոնավարել: Զուր հույսեր թող չփայփայեն»: Նրա խոսքով՝ ինքն արդեն 10-րդ տարին է, ինչ մարզպետ է աշխատում, եւ ամեն անգամ արձակուրդի գնալիս այդ խոսակցությունները «պտտեցնում են»: Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում Կ. Շահգալդյանը հեռացվելու է իր պաշտոնից, եւ նրա փոխարեն մարզպետ է նշանակվելու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: