Ո՛չ խոպանին

21/10/2010

Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի կարծիքով՝ մայրաքաղաքում առաջին հերթին աշխատանքի պետք է ընդունվեն մոսկվացիները: Այս մասին երեկ նա հայտարարել է Մոսկվայի արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա Մոսկվայի արհմիությունների դաշնությանն առաջարկել է միասին աշխատել այն ուղղությամբ, որ մայրաքաղաքի աշխատատեղերն առաջին հերթին մոսկվացիները համալրեն. «Մոսկվայի քաղաքականությունը պետք է ուղղված լինի բարձր տեխնոլոգիաներով եւ բարձր վարձատրվող արժանավայել աշխատատեղերի ստեղծմանը»: Իսկ վետերանների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն ասել է, որ ինքն անձամբ Մոսկվայի քաղաքային դումային խնդրել է հետաձգել 2011թ. քաղաքի բյուջեի քննարկումը, որպեսզի որոշակի ճշգրտումներ մտցնեն բյուջեում՝ մոսկվացիների սոցվճարների ավելացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի առաջադրած Մոսկվայի նոր քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը Մոսկվայի քաղաքային դումայում տեղի կունենա այսօր: