Նաեւ քրիստոնյաների՞

21/10/2010

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Ես նաեւ քրիստոնյաների եւ հրեաների նախագահն եմ»: Գերմանացի լրագրողներից մեկի հարցին, թե` կարո՞ղ եք ասել, որ քրիստոնեությունը Թուրքիայի մի մասն է, Գյուլը պատասխանել է. «Կասեմ հետեւյալը. մեր երկրում ապրում են ոչ մահմեդական քաղաքացիներ` հրեաներ, քրիստոնյաներ: Ես նաեւ նրանց նախագահն եմ: Նրանք մեր քաղաքացիներն են, եւ նրանց նկատմամբ խտրականության մասին խոսք անգամ լինել չի կարող»: