Նախօրեին Անկարայում թուրք ուսանողները ձվով խփել են պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի գլխին: Այն պահին, երբ թուրք պետնախարարը դուրս է եկել Անկարայի համալսարանի շենքից, որտեղ մասնակցում էր մի գիտաժողովի, մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ Թուրքիայում գլխաշոր կրելուն, եւ ձվեր են նետել Էգեմեն Բաղըշի ուղղությամբ, որոնցից մեկը դիպչել է թուրք պետնախարարի գլխին: