Համաձայն լուրերի, ՀՀ իշխանությունները քննարկում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու հարցը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր թեկնածուների շարքում նշվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի անունը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Սահակյանը վաղուց է մտածում նախարարական այս պորտֆելը զբաղեցնելու մասին, հետեւաբար՝ չի բացառվում, որ նման լուրերի հեղինակը հենց նույն շրջանակն է: