«Դա ինչ սենսացիոն հայտարարություն է, որ մի հատ էլ կոմենտարներ է պահանջում: Դա ցանկացած դասագրքի մեջ գրած է, նույնիսկ տեխնիկումի դասագրքի մեջ է գրած»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է»: «Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը: Նրանցից շատերն ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են»,- ուրբաթ օրվա հանրահավաքում հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը: «Ինձ էդպես հարցեր մի տվեք, ես չգիտեմ, թե Լ.Տեր-Պետրոսյանն ինչ է խոսել»,- այսպես էլ խուսափել է պատասխանել գործարար Հրանտ Վարդանյանը: