Ավելի քիչ են

19/10/2010

«Այս տարի բանակում ինքնասպանության դեպքերն ավելի քիչ են, քան նախորդ տարի»,- երեկ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա մեկնաբանել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ինքնասպանություն գործած շարքային Սամվել Խաչատրյանի գործով քննության ընթացքը: Հիշեցնենք, որ զինվորի դին հայտնաբերվել է զորամասի նկուղում` կախված վիճակում: Պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել նրա նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել: «Մեղավորները հայտնաբերված են: Ելնելով նախաքննության գաղտնիությունից, այլ մանրամասներ չեմ կարող ասել: Անհոգ եղեք, համապատասխան աշխատանքներ տարվում են»,- ասել է Ս. Օհանյանը: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ նման միջադեպերն ավելի հաճախակի են դարձել, Ս. Օհանյանը պատասխանել է. «Դրանք ավելի քիչ են, քան նախորդ տարի»: