Լոս Անջելեսում բնակվող հայերի մի հատվածն այս օրերին ուրախանում է Արմեն Ղազարյանի` Պզոյի գլխավորած հանցախմբի բացահայտման եւ ձերբակալման կապակցությամբ, մյուս մասը` տխուր տրամադրության մեջ է, քանի որ տասնյակ հայ ընտանիքների անդամներ են ձերբակալվել, որոնց, բնականաբար, դաժան դատավճիռներ են սպասվում: Երեկ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցներից մեկի տեղեկացմամբ` ձերբակալված Ա. Ղազարյանը (Պզոն) ինֆարկտ է ստացել: Հիշեցնենք, որ հանցավոր այս խմբավորման առաջնորդ Պզոն, ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների, համարվում է առաջին եվրասիական «օրենքով գողը»՝ «Յապոնչիկից» հետո: