Հոկտեմբերի 17-ին, ժամը 20:20-ին, Աշտարակ Բ/Կ ՓԲԸ-ից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Գեւորգ Վարդանյանի դին: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ նույն օրը, ժամը 20:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի վերջնամասում գործող խորտկարանի առանձնասենյակում, դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ. Վարդանյանի թիկունքին, ինչի հետեւանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: