Նոր բիզնես

19/10/2010

Juniper Research կենտրոնի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ բջջային հեռախոսներով տարածվող պոռնոգրաֆիան մոտակա տարիներին առավել մեծ տարածում է ստանալու: Եթե 2009թ. բջջային-պոռնո շուկան գնահատվում էր 1,7 մլրդ դոլար, ապա 2015թ. այն կարող է հասնել 2,8 մլրդի: Ամենամեծ եկամուտը կբերեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են` վիդեոչատերը եւ բաժանորդագրությունը: Այժմ վիդեոչատերի սիրահարները ամիսը 50-60 դոլար են ծախսում, քանի որ րոպեավճարը մի քանի դոլար է կազմում: Պոռնո-նյութեր արտադրողներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ. բջջայիններով պոռնոնյութերի տարածման առաջատար ամերիկյան Pink Visual ընկերությունը սկսել է «մեծահասակների» համար հատուկ թողարկումներ բաց թողնել iPhone-ի եւ iPad-ի համար: