Կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ

19/10/2010

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում ջրհեղեղի հետեւանքով զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ` 1977թ. ծնված Արթուր Աբովյանը, ով բնակվում էր Գիզելդերե գյուղում, եւ Ջուբգեում բնակվող` 1937թ. ծնված Ալբերտ Բախշիեւիչը: Ինչպես հաղորդում է Կրասնոդարի «Ժիվայա Կուբան» երկրամասի համացանցային օրագիրը` հղում անելով շրջանի դատաբժշկական փորձաքննության վրա, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մահացածների ոչ թե 13, այլ` 12 մարմին: Ներկայումս շարունակվում է զոհվածների մարմինների ինքնության ճշտումը: Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում սկսվել են հորդառատ անձրեւներ, որոնց հետեւանքով բարձրացել է Պշենախա եւ Տուապսինսկայա լեռնային գետերի մակարդակը: Անցած մեկ օրում Տուապսեի շրջանում անձրեւների տեղումները գերազանցել են ամսական նորման: Աղետի գոտուց փրկարարները տարհանել են շուրջ 300 մարդու: Տուապսեի շրջանի աշխատակազմը հոկտեմբերի 18-ը հայտարարել է սգո օր: Ի դեպ, ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում մահացած Արթուր Աբովյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նշենք, որ դիակի տեղափոխման համար Ա. Աբովյանի հարազատները են դիմել Հայաստանի իշխանությունների օգնությանը: