Պարտքային ճգնաժամ

16/10/2010

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն արդեն իսկ վերափոխվել է պարտքային ճգնաժամի: Ռուսաստան-ԵՄ բանակցային գործընթացի հերթական համաժողովում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նա նաեւ նշել է, որ դեռեւս երկու տարի առաջ բուռն քննարկումներ էին տեղի ունենում` ֆինանսական ճգնաժամը պարտքային ճգնաժամի փոխակերպվելու հավանականության շուրջ, եւ այսօր արդեն դրսեւորվող զարգացումները վկայում են, որ նման փոխակերպում, փաստորեն, տեղի է ունեցել: Ա. Կուդրինը նկատել է, որ այս երկու ճգնաժամերը սերտ կապված են միմյանց հետ. պետական պարտքի մակարդակն աճում է ճգնաժամի հետեւանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերի ֆինանսավորման ծավալների աճով, միեւնույն ժամանակ, պետական պարտքի աճը եւ դեֆոլտի հավանականությունը հանգեցնում են ֆինանսական շուկայում ռիսկերի ձեւավորմանը: