Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 1988թ. ծնված Վիտալի Աշոտի Իգիթյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Ի դեպ, դեպքի առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե «ձեռնարկվելու են ռազմադիվանատական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար»: