Հեռախոսազրույց

16/10/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: «Օգտվելով առիթից` Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, եւ հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար»,- ասված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում: ՀՀ նախագահը եւ ՌԴ վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ: Ի դեպ, Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշել է իր ծննդյան 58-ամյակը: