«Պզոն» ԱՄՆ քաղաքացի է

16/10/2010

«Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը ԱՄՆ քաղաքացի է: Այս մասին news.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Նաեւ նշել են, որ ՀՀ-ում բնակվելու տարիներին Ա. Ղազարյանը չի դատապարտվել, եւ ամերիկյան կողմը ոչ նրա ձերբակալումից առաջ, ոչ հետո, որեւէ տեղեկություն ստանալու համար ՀՀ Ոստիկանությանը չի դիմել: Հիշեցնենք, որ Պզոյի գլխավորած հանցախումբը կասկածվում է ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության ոլորտում խոշոր չափերի խարդախությունների մեջ: Մանհեթենի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել հանցավոր խմբի 44 հայազգի անդամների, որոնք մեղադրվում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մոտ 163 մլն դոլար յուրացնելու մեջ: Ձերբակալվել են խմբի 73 անդամներ: Նրանք գողացել էին իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ` դրանցով մեծ գումարներ ստանալով: