Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կայքէջում, հոկտեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 6.800.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360: Նշենք, որ վերջին շրջանում դոլարի փոխարժեքը ընդհուպ մոտեցել է 360-ի սահմանին, սակայն ԿԲ ջանքերի շնորհիվ՝ այն չի իջնում այդ հոգեբանական նիշից։ Եթե ԱՄՆ դոլարի փոխարժեքը որոշ չափով կայուն է, ապա եվրոյի դեպքում լրիվ այլ պատկեր է։ Եվրոյի փոխարժեքի մասին ֆինանսական լրահոսում շատ չի խոսվում, եւ այն «գաղտագողի» թանկանում է։ Եթե մեկ ամիս առաջ մեկ եվրոն գնվում էր 468 դրամով եւ վաճառվում 474-475 դրամով, ապա երեկվա դրությամբ այս արժույթի առքի գինը միջինը 504 դրամ էր, վաճառքինը՝ 511-512 դրամ։