Քննարկել են

16/10/2010

Չկարգավորված հակամարտությունները Կովկասում սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով, Վաշաձեի հետ հանդիպմանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, նաեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային առնչվող հարցեր: «Մենք քննարկել ենք երկու երկրներին հետաքրքրող հարցերի շրջանակ: Հանգամանալից քննարկել ենք հակամարտությունները Կովկասում, խոսել, որ այդ հակամարտությունները կապված են տարածաշրջանային անվտանգության հետ: Գ. Վաշաձեն ներկայացրել է տեղեկատվություն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, քննարկվել են նաեւ էներգետիկ հարցեր: Մամեդյարովը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը նախատեսված է 2012թ. վերջին կամ 2013թ. սկզբին: