«Լինենք տերը պետության» հ/կ նախագահ, ՀԱԿ անդամ Արմեն Համբարձումյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հրաժարվում է սեպտեմբերի 20-ին Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: «Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ: Դրանից հետո որոշեցի, որ մեդալը պետք է հետ վերադարձնեմ, քանի որ ես չեմ ընդունում մեր իշխանությունների լեգիտիմությունը եւ բնականաբար իրենցից չեմ կարող պարգեւ ստանալ»,- ասել է նա: Նա պատրաստվում էր երեկ կամ այսօր մեդալը փոստով ետ ուղարկել ՀՀ նախագահին: Համբարձումյանը նշել է նաեւ, որ սա անձնապես իր որոշումն է եւ կապ չունի Հայ Ազգային կոնգրեսի հետ: Իսկ հարցին, թե ինչո՞ւ մեդալից չի հրաժարվել հենց պարգեւատրման պահին, նա պատասխանել է. «Մենք պարապ չենք, աշխատում ենք, եւ ժամանակը չէր ներում»: