Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ուժերի շփումները: Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան՝ մեկնաբանելով Բաքվում Սոցինտերնի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ուժերի շփումները: «Հասկանում եմ, որ Ադրբեջանի համար բարդ փուլ է, հակամարտությունը տեղի է ունենում նրա տարածքում: Մենք լիովին հասկանում ենք հակամարտության մեջ ներգրավված մարդկանց տառապանքները: ԵՄ-ն փորձում է անել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ վստահություն ստեղծելու համար: Կարծում ենք, որ չնայած տեղի ունեցածին, միայն երկխոսության միջոցով կարելի է լուծել հակամարտությունը»,- ասել է Կոբիան: