Միայն կրկնել է

14/10/2010

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե ինքն ասել է, որ ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դին ադրբեջանցիները կարող են գալ, վերցնել: «Ես չեմ ասել՝ կարող եք գալ, վերցնել: Ասել եմ այն, ինչ Ղարաբաղը պաշտոնապես հայտարարել է, որ Մուբարիզ Իբրահիմովի դիակը չի գտնվում ղարաբաղյան կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, դա գտնվում է, այսպես ասած, ոչ ոքի տարածքում: Ղարաբաղը հայտարարել է, ես էլ այնտեղ կրկնել եմ դա, որ եթե ադրբեջանցիներն ուզում են, թող գան իրենց զինվորի դին տանեն»,- ասել է Մանոյանը: Ըստ նրա` ադրբեջանցի լրագրողներն իրեն հարցրել են, որ գան զինվորի դին տանելու, Ղարաբաղը կթողնի՞, ինքն էլ պատասխանել է. «Ասացի` ըստ երեւույթին, դա հենց միջազգային Կարմիր խաչի գործն է, որը թերանում է»: