ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»: Ս. Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ «այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում»: