Դրախտը փակվում է

12/10/2010

Կիպրոսի հարկային դրախտը փակվում է ռուսական ընկերությունների համար: Համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Կիպրոսի նախագահ Դմիտրիոս Խրիստոֆիասը: Հատկանշական է, որ նման զարգացումը կանխատեսելի էր: Ռուսական ընկերությունների մի մասն արդեն տեղափոխել էր իր բիզնեսը Կիպրոսից, իսկ մինչ այս Կիպրոսում նոր գրանցվել ցանկացող ընկերություններն էլ իրենց ուշադրությունն արդեն ուղղում են դեպի այլ օֆշորային գոտիներ, մասնավորապես` Դուբայ: Ըստ ստորագրված համաձայնագրի` երկու երկրների միջեւ կընդլայնվեն տեղեկատվության փոխանակման շրջանակները եւ կվերանայվեն հարկահավաքագրման պայմանները, որոնք հնարավորություն կտան կրճատել Կիպրոսի գրանցում ունեցող ռուսական ընկերությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու դեպքերը: Ի դեպ, Կիպրոսում գրանցված է ռուսական «արմատներով» 80.000 ընկերություն: