Մեկ վարկած

12/10/2010

Կիրակի, Մոսկվայի ժամանակով ժամը 12:50-ի սահմաններում, Մոսկվայի Սիմֆերոպոլյան բուլվարում սպանվել է երկու տղամարդ՝ Հայաստանի եւ Աբխազիայի քաղաքացիներ: Սպանվածները Մոսկվայում զբաղվում էին շինարարական եւ պարենային բիզնեսով: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ նրանցից մեկը կարող է պատկանել էթնիկ հանցավոր խմբավորման: «Վարկածներից մեկով` այս սպանությունները Դեդ Հասանի դեմ մահափորձից հետո ազդեցության դաշտերի վերաձեւավորման հետեւանք են»,- Life News-ին ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը: