Մոսկվայում ինքնասպան է եղել Ռուսաստանի Պետդումայի աշխատակիցը: «Ռոսբալթի» հաղորդմամբ` Պետդումայի աշխատակազմի իրավական կառավարության բաժնի 2-րդ դասի աշխատակից, 39-ամյա Սերգեյ Բուդանովը հոկտեմբերի 10-ին բացել է բնակարանի պատուհանը, որը գտնվում է 11-րդ հարկում, եւ նետվել ցած: Ստացած վնասվածքներից պաշտոնյան տեղում մահացել է: Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտարարել էին, թե ինքնասպանը կին է, որի անունը, սակայն, չէին հայտնել: