Ոչ միայն C-300

09/10/2010

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի հնարավոր վաճառքի մասին մտահոգություններին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե հայկական կողմն ամբողջությամբ տիրապետում է այդ համակարգերի շահագործման հմտություններին: Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե` ասվածից կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Հայաստանն ունի այդ համակարգերից, Ս. Օհանյանը պատասխանել է. «Ձեր հարցին հակիրճ պատասխանելու համար միայն նշեմ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունն արդիական է եւ հագեցած է ոչ միայն Ձեր կողմից նշված համակարգերով»: