Թենիս

19/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 16-ին որոշվեցին նաեւ Կրեմլի գավաթի հաղթողները։ Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը վիճարկում էին Իգոր Անդրեեւն ու Նիկոլաս Կիֆերը։ Գերմանացի թենիսիստը շատ հաջող սկսեց եւ առաջին սեթը 7-5 հաշվով ավարտեց իր օգտին։ Երկրորդում Կիֆերը նորից առջեւում հայտնվեց՝ 4-0 հաշվով, սակայն Անդրեեւը, ի պատիվ իրեն, ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլ նաեւ թայ-բրեյքում հաղթանակ կորզել։ Երրորդ վճռական սեթում Անդրեեւը շատ ավելի վստահ հանդես եկավ եւ, հուրախություն երկրպագուների, 6-2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու դարձավ մրցաշարի հաղթող։

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչման համար պայքարում էին ֆրանսուհի Մարի Պիերսն ու Իտալիան ներկայացնող Ֆրանչեսկա Սկյավոնեն։ Հիմնականում իր հզոր մատուցումների շնորհիվ Պիերսը 6-4, 6-3 հաշվով պարտության մատնեց մրցակցին եւ WTA կարգի մրցաշարերում տարավ իր 18-րդ հաղթանակը։