Հետաձգվել է

07/10/2010

ԱՄՆ Սենատում Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու քննարկումներն անորոշ ժամանակով հետաձգվել են: Ի դեպ, հայտնի չէ նաեւ, թե Բրայզայի թեկնածության հարցը կդրվի՞ հոկտեմբերի 8-ի քվեարկությանը, թե՞ ոչ: «Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի շուրջ զարգացումները քաղաքական ֆուտբոլի են նման: Սա մինչեւ օրս Վաշինգտոնում սկիզբ առած ամենաերկարատեւ եւ վիճահարույց դիվանագիտական տարաձայնությունն է: Պետդեպարտամենտում հարգանք վայելող փորձառու դիվանագետը դարձել է երկու հակառակորդ խմբերի՝ Ամերիկայի հայերի եւ ադրբեջանցիների հեռուն գնացող նպատակների գերին»,- գրում է «Washington Times»-ը: