Հանդիպել են

07/10/2010

Հոկտեմբերի 5-ին՝ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, տեղի է ունեցել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը քննարկելու նպատակով: Ի դեպ, պատվիրակությունների հանդիպումը կայացել է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը եւ պատվիրակության անդամ Սաբիր Գաջիեւը, ինչպես նաեւ՝ ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Մատիաս Սորինասը: Հանդիպումից հետո ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը լրագրողներին ասել է, որ բանակցությունների ժամանակ որոշվել է շարունակել շփումները: Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին: