Մեղադրում են

07/10/2010

ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը դեռ Ռուսաստան չի վերադարձել իր արձակուրդից: Պետդումայի կուլուարներում խոսվում է, որ պատգամավորը չի էլ պատրաստվում Ռուսաստան վերադառնալ: Ըստ այդ լուրերի, պատճառն այն է, որ նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաեւ՝ քրեական պատասխանատվության ենթարկվել` «Մոսկվա» հյուրանոցի հետ կապված խարդախության գործի պատճառով: Հիշեցնենք, որ Եղիազարյանի երկու նախկին գործընկերները նրա դեմ Գլխավոր դատախազություն բողոք են ներկայացրել. նրան մեղադրում են մեքենայությունների մեջ: Իսկ «Տվոյ դեն»-ը գրում է, որ Եղիազարյանը հող է նախապատրաստում քաղաքական ապաստանի համար: