Հոկտեմբերի 5-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով Երեւան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 15 շենքի թիվ 50 բնակարանի բնակիչներ` 1971թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը, 1972թ. ծնված Սուսաննա Գյուլազարյանը, 1997թ. ծնված Ռիմա Գեւորգյանը, 2000թ. ծնված Թելման Գեւորգյանը եւ 2006թ. ծնված Արմեն Գեւորգյանը: Ռ. Գեւորգյանը, Թ. Գեւորգյանը եւ Ա. Գեւորգյանը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել հիվանդանոցից: Գ. Գեւորգյանի եւ Ս. Գյուլազարյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության: