Լոս Անջելեսից իրազեկ աղբյուրը տեղեկացնում է` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը, որ նաեւ համակարգում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող աշխատանքները, արդեն մի քանի տարի է, ինչ ստացել է ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք, այսպես կոչված` Green-card։
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Թումանյանը նաեւ ձեռք է բերել անշարժ գույք, այդ թվում` առանձնատուն` ԱՄՆ-ում ապրող իր բաջանաղի անունով։ Նույն սխեմայով ԱՄՆ-ում անշարժ գույք է ձեռք բերել ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան (1997-1999 թվականներին) Գագիկ Շահբազյանը։ Ի դեպ, վերջինս մեծ դերակատարություն է ունեցել 1998-ի փետրվարի հեղաշրջումների ժամանակ։