Հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանի Թումանյան փողոցում գործող «Վան» հյուրանոցային համալիրից Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն են հրավիրվել տասը քաղաքացուհի: Պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են «Վան» հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները: Կատարվում է նախաքննություն: